Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում են ՀՖՖ-ից։
46-ամյա մասնագետի թեկնածությունն այսօր արժանացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը:
Եշիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպի հետ համագործակցությունը դադարեցվել է։
Հիշեցնենք, որ նա ազգային հավաքականի մարզիչ էր նշանակվել 2025-ի փետրվարին՝ մեկ տարի ժամկետով (1 տարի ավելացնելու հնարավորությամբ)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



