ԳլխավորԼուր

Ջոն վան’տ Սխիպը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Ջոն վան’տ Սխիպ

61-ամյա նիդեռլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում են ՀՖՖ-ից: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով:

Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:

Ֆուտբոլիստի կարիերան

Նիդեռլանդների հավաքական — 41 խաղ, 2 գոլ

1981-1992 Այաքս (Նիդեռլանդներ) — 273 խաղ, 29 գոլ

1992-1996 Ջենոա (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ

Որպես ֆուտբոլիստ՝ Նիդեռլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում  4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդեռլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:

Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդեռլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:

Մարզչական կարիերան

  • 1997-2000 «Այաքս» (եր)
  • 2000-2001 «Այաքս» — Գլխավոր մարզչի օգնական
  • 2001–2002 «Տվենտե»
  • 2002–2004 «Յոնգ Այաքս»
  • 2004-2008 Նիդեռլանդների ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական)
  • 2008-2010 «Այաքս» — Գլխավոր մարզչի օգնական
  • 2009 «Այաքս» — Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար
  • 2010–2012 «Մելբուռն Հարթ»
  • 2012–2013 «Գվադալահարա»
  • 2013- 2017 «Մելբուռն Սիթի»
  • 2017–2018 «Ցվոլե»
  • 2019–2021 Հունաստան
  • 2023–2024 «Այաքս»

Հիշեցնենք` 2024 թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Խաղից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պաշտոնանկ է արվել։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews