ԳլխավորԼուր

Մահացել է «ֆուտբոլի արքա» Պելեն

Ֆուտբոլի արքա Պելեն

82 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն (իսկական անունը ՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտո) Այս մասին հաղորդում է AP-ն։

Պելեն երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին և ընկերներին։

Լեգենդար ֆուտբոլիստի մոտ հիվանդությունն ի հայտ էր եկել 2021 թվականին, ինչից հետո նա քիմիոթերապիայի կուրս էր անցել, բայց արդյունքում օրգանիզմը դադարել էր արձագանքել դրան։ Մեկ ամիս առաջ Պելեի ինքնազգացողությունը վատացել էր․ նոյեմբերի 29-ին նա հոսպիտալացվել էր թեստեր հանձնելու և բուժման կուրս անցնելու համար։

Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ «Ֆուտբոլի արքան» պատմության միակ ֆուտբոլիստն է, որը 3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1958, 1962 և 1970 թվականներ)։