ԳլխավորԼուր

FAF-ը երթ է անցկացնում Հայաստան — Լատվիա խաղից առաջ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր ժամը 16:00-ին՝ Հայաստան — Լատվիա խաղից առաջ Երեւանի Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից) մեկնարկել է FAF-ի (Հայկական առաջին ճակատ) կազմակերպած երկրպագուների միասնական երթը։ Այն կավարտվի Հանրապետական մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման երրորդ տուրում այսօր Հայաստանը հյուրընկալում է Լատվիայի հավաքականին։

Խաղի սկիզբը՝ ժամը 20.00-ին։