Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում Արգենտինան 2։1 հաշվով հաղթեց Անգլիային ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Իսպանիայի դեմ։
Կիսաեզրափակիչն անցկացվում էր ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում։
Հուլիսի 18-ին կկայանա երրորդ տեղի համար հանդիպումը Ֆրանսիայի ու Անգլիայի միջև։
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտվող ԱԱ-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին Իսթ-Ռաթերֆորդի (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ) «Մետալայֆ» մարզադաշտում։ Սկիզբը՝ ժամը 23.00-ին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


