ԳլխավորԼուր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության հաղթողները

Դեկտեմբերի 19-20-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին ավելի քան 80 ըմբիշ է մասնակցել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

10 քաշային կարգերում Հայաստանի 2022 թվականի չեմպիոններ են հռչակվել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

55 կգ քաշային կարգում մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրել է Կարապետ Մանվելյանը, 3-րդ տեղը գրավել են Նորայր Հախոյանը և Ռոբերտ Կարապետյանը:

60 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալին արժանացել է Սուրեն Աղաջանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել են Տիգրան Մինասյանն ու Արմեն Սուքիասյանը։

63 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալը նվաճել է Գևորգ Սուքիասյանը, բրոնզե մեդալներին արժանացել են Սահակ Հովհաննիսյանը և Վլադիմիր Հարոյանը։

67 կգ քաշային կարգում փոխչեմպիոն է հռչակվել Կարեն Ասլանյանը, լավագույն եռյակը եզրափակել են Հայկ Մելիքյանը և Աշոտ Խաչատրյանը:

72 կգ քաշային կարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Սերյոժա Բեռնեցյանը, 3-րդ տեղը գրավել են Հայկ Ասատրյանը և Վաչագան Կոստանյանը:

77 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալին արժանացել է Հենրիկ Գևորգյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Լևոն Խաչատրյանը և Կարեն Թառոյանը:

82 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրել է Սամվել Գրիգորյանը, 3-րդ տեղը՝ Ռուբեն Գևորգյանը:

87 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալը նվաճել է Գևորգ Թադևոսյանը, բրոնզե մեդալին արժանացել է Հովհաննես Հարությունյանը:

97 կգ քաշայինների պայքարում Հայաստանի փոխչեմպիոն է հռչակվել Սամվել Սարգսյանը, 3-րդ տեղը զբաղեցրել են Վիգեն Վարդանյանը և Հարություն Կիրակոսյանը:

Գերծանր քաշայինների պայքարում երկրորդ տեղը զբաղեցրել է Ալբերտ Վարդանյանը, լավագույն եռյակը եզրափակել է Ռազմիկ Քուրդյանը:

Հայաստանի առաջնությունից ազատված էին Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Կարապետ Չալյանը վնասվածքի պատճառով բաց է թողել առաջնությունը, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել եզրափակիչ գոտեմարտին։

Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը հունվարի առաջին տասնօրյակում ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում։ Մ23 տարեկանների և մեծահասակների Եվրոպայի առաջնություններից առաջ հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երկու ուսումնամարզական հավաք կանցկացնեն։