ԳլխավորԼուր

Նարեկ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ շրջանցելով ադրբեջանցուն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Նարեկ Մկրտչյանը (81 կգ) երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ շրջանցելով ադրբեջանցի Ռավին Ալմամադովին:

Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը դարձյալ հաջող է կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին:

Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքական թիմերը ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկամարտում արդեն նվաճել են 5 ոսկե և մեկական արծաթե և բրոնզե մեդալներ։