ԳլխավորԼուր

Տոկիոյին պատրաստ կլինեմ 200 տոկոսով. Սիմոն Մարտիրոսյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Տոկիոյի խաղերին նա պատրաստ կլինի 200 տոկոսով:

«Չստացվեց այն, ինչի համար գնացել էի Եվրոպայի առաջնությանը: Կա մի վնասվածք, որի պատճառով չհասցրեցի լավ մարզավիճակի գալ: Չեմ հուսահատվում, շարժվում եմ առաջ և Տոկիոյին 200 տոկոսով պատրաստ կլինեմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդը:

Մարտիրոսյանի խոսքով` ինքը վերջին վնասվածքը ստացել է մարզումների, այլ ոչ թե Քարվաճառում խաչքարերը տեղափոխելու ժամանակ: Այնտեղ միայն թեթև ցավեցրել է: «Այս անհաջողության համար արդարացում չկա, իմ օրը չէր, չստացվեց: Ամեն ինչ լավ է լինելու»,-վստահեցրեց նա:

Հիշեցնենք՝ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) այս առաջնության պոկում վարժությունում առաջին արդյունքը գրանցեց, իսկ հրումում 0 ստացավ։

Comment here