ԳլխավորԼուր

Ծանրամարտիկ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Միլենա Խաչատրյան

Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (76 կգ) չեմպիոն հռչակվեց Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում:

Մ20 մրցաշարի կանանց պայքարում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 219 կգ (99+120) արդյունք։ Նա լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։

Երկրորդ տեղը գրավեց թուրք Դիլարա Ուկանը (216 կգ), բրոնզե մեդալակիր դարձավ լատվիացի Դանիելա Իվանովան (215 կգ)։

Սա Հայաստանի թիմի չորրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։