ԳլխավորԼուր

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն

Ծանրամարտիկ Գոռ Սահակյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 305 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

Նախօրեին աշխարհի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը: