ԳլխավորԼուր

Հայաստանի որոշ մարզերում ձյուն կտեղա, սպասվում է բուք

Ձմեռային ճանապարհ

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿից։

Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք: