ԳլխավորԼուր

Այս տարվա դեկտեմբերն անոմալ տաք է լինելու. Գագիկ Սուրենյան

Այս տարվա դեկտեմբերն անոմալ տաք է լինելու։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։

Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր»,-գրել է նա ֆեյսբուքյան էջում: