ԳլխավորԼուր

Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը Հայաստանում

Ձմեռ. 6 հունվարի, 2021, Երեւան

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 6-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 5-6-ի գիշերը կնվազի 8-10, ցերեկը՝ 4-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այս գիշեր -7-ից -9, ցերեկը՝ +3-ից +5, երեկոյան՝ -1-ից +1 աստիճան։