Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 6-ին հատկապես երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի գիշերը՝ +9-ից +11, ցերեկը՝ +21-ից +23, երեկոյան՝ +18-ից +20 աստիճան:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։