ԳլխավորԼուր

Օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա, ապա՝ կիջնի

Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝  20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-10-ը կբարձրանա 2-4, 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր երեկոյան օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի +28-ից +30, գիշերը՝ +20-ից + 22, վաղը ցերեկը՝ +34-ից +36 աստիճան։

Comment here