ԳլխավորԼուր

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 17-ին, 18-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 17-ին, 18-ի գիշերը և 20-21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +10-ից +12, վաղը ցերեկը՝ +23-ի՚ +25, երեկոյան՝ +18-ից +20 աստիճան։

Comment here