ԳլխավորԼուր

Սեպտեմբերի 14-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 15-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր եւ վաղը ցերեկը կլինի +33-ից +35, երեկոյան՝ +29-ից +31, գիշերը՝ +19-ից +21 աստիճան։

Comment here