ԳլխավորԼուր

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի. եղանակի տեսություն

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 10-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այս գիշեր՝ 23-25, վաղը ցերեկը՝ 38-40, երեկոյան՝ 34-36 աստիճան։