ԳլխավորԼուր

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Ձմեռ. 6 հունվարի, 2021, Երեւան

Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-18-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն:

Մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի այս գիշեր՝ -7-ից -9, ցերեկը՝ -1-ից -3, երեկոյան՝ -5-ից -7 աստիճան։