ԳլխավորԼուր

Balatech-ը դպրոցականներին հրավիրում է մասնակցելու ծրագրավորման միջազգային օլիմպիադայի

Logo լեզվով ծրագրավորման առցանց խաղը՝  Balatech-ը հրավիրում է մասնակցելու օլիմպիադայի 5-12-րդ դասարանների աշակերտներին։

Օլիմպիադան անցկացվելու է փետրվարի 19-ին, առցանց, կարող են մասնակցել ցանկացած պետության քաղաքացիներ։

Սկիզբը՝ Երեւանի ժամանակով ժամը 16-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 12.00-ին)։

Մասնակցության համար պետք է մինչեւ փետրվարի 18-ը գրանցվել Balatech հարթակում։

Մինչեւ օլիմպիադան կարող եք նախապատրաստվել հարթակի «Սյուժետային խաղեր» բաժնում։

Հաղթողներին սպասվում են հետեւյալ մրցանակները՝ նոթբուքեր, սմարթֆոներ, զեղչեր՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Մալայզիայի առաջատար բուհերում սովորելու համար, կրթական կուրսերի տարեկան բաժանորդագրություն։