ԳլխավորԼուր

Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադան

Ծաղկաձորում համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադան կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ: Եզրափակիչ փուլում մեդալային տեղերի համար պայքարել են հանրապետության 8 ուժեղագույն թիմերը՝

• Երևանի թիվ 130 հիմնական դպրոց,
• Երևանի թիվ 55 հիմնական դպրոց,
• Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց,
• ՖՈՏՈՆ վարժարան,
• Երևանի թիվ 181 հիմնական դպրոց,
• Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոց,
• Երևանի թիվ 35 հիմնական դպրոց,
• Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:

Համառ պայքարում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի թիվ 181 հիմնական դպրոցը: ​

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Աշտարակի թիվ 4 և Երևանի թիվ 35 դպրոցները:​

Հավելենք, որ 1/4-րդ եզրափակիչ փուլը չհաղթահարած թիմերի անդամները միջազգային գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանի և Տիգրան Հարությունյանի հետ մրցելու հնարավորություն են ստացել:​

Comment here