Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրված հուշագրի շրջանակներում «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ուսումնական կենտրոնում հյուրընկալվում են մայրաքաղաքի դպրոցների աշակերտները։
«Նրանք մեկ ամբողջական ուսումնական օր ստանում են ռազմական գիտելիքներ։
Մինչև ծրագրի ավարտը ընդունելու ենք 350 աշակերտ»,-նշված է ուսումնական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։