ԳլխավորԼուր

Հայ դպրոցականները՝ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներ

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 2020թ. հունվարի 8-14-ը մասնակցել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադային:

Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

«Ինֆորմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդր Աբելյանը:

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, որն օլիմպիադային մասնակցում է արդեն 16 տարի, օլիմպիադայում ունեցել է 16 մասնակից, որոնցից 12-ն արժանացել է մեդալների:

«Քվանտ» վարժարանի թիմն ունեցել է 10 մասնակից. մեդալների է արժանացել 6-ը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here