Հայաստանի հավաքականները սեպտեմբերի 16-ին վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին:
Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
2-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Շոտլանդիայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Սինգապուրի հավաքականի հետ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


