ԳլխավորԼուր

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 8-րդ փուլում ՀՀ կանանց հավաքականը վստահ հաղթանակ տարավ

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 4-րդ խաղափուլ

Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում,  հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:

Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջեց տանտերերին՝ Հունգարիայի թիմին:

Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կավարտվի սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։

Խաղերին կարող եք հետևել այստեղ։