Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաջող ելույթներ ունենալ Սոչիում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում Հայաստանի նախկին չեմպիոնը սև ֆիգուրներով հաղթել է իրանցի գրոսմայստեր Ամինա Տաբատաբային:
Պարտիան ավարտվել է 62-րդ քայլում։ Երկուշաբթի օրը Մարտիրոսյանն ու Տաբատաբային կխաղան երկրորդ պարտիան, որտեղ սպիտակներով կխաղա մեր շախմատիստը։
Նախորդ ռաունդում հայ շախմատիստը հաղթել էր խորվաթ Անտե Բրկիչին:
Աշխարհի գավաթի 1/32-րդ խաղարկությունում էլ Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
Մինչ այդ հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիին և թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։