Երեկ ավարտվեց ՖԻԴԵ-ի առցանց շախմատի Աշխարհի առաջին ուսանողական առաջնության կայծակնային անհատական մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 84 երկրների 960 շախմատիստներ: Մի շարք նախնական փուլերից հետո երեկ կայացավ մրցաշարի եզրափակիչը, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տղաների պայքարում 5,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, ով ներկայացնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը 3,5 միավորով գրավեց 5-րդ հորիզոնականը: Գաբուզյանը ներկայացնում է Տեխասի «Rio Grande Valley» համալսարանը:
Կանանց մրցաշարում հիանալի հանդես եկով Աննա Սարգսյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Սարգսյանը նույնպես ներկայացնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։