Էրիկ Վիլենի Հովսեփյանն այս տարի էր ընդունվել բուհ, սովորում էր ԱրՊՀ մանկավարժություն և սպորտ ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ» մասնագիտության 1-ին կուրսում, երբ զորակոչվեց Պաշտպանության բանակ։
Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը վշտակցում են Էրիկ Հովսեփյանի հարազատներին և զինակիցներին։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Comment here