ԳլխավորԽճանկար

Կանադայում բազմաթիվ ուսանողներ բնակվում են վրաններում կամ մեքենաներում. բնակվարձերը թանկացել են

Կանադայի Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգի մայրաքաղաքը, Վանկուվեր կղզի) ուսանողներ կան, որ ստիպված են ապրել վրաններում ու հարմարեցված ավտոմեքենաներում՝ բնակարանների բարձր վարձերի պատճառով, հայտնում է CBC NEWS-ը։

Նշենք, որ բուն Վիկտորիայում բնակվում է ավելի քան 80 հազար մարդ, մոտակա 12 բնակավայրերի հետ միասին՝ մոտ 380 հազար։

Մարտի 18-ի տվյալներով՝ քաղաքում ազատ բնակարանները մոտ 1 տոկոս են, որը երեք անգամ քիչ է Կանադայի միջին ցուցանիշից, իսկ բնակվարձերը վերջին 6 ամսում աճել են ավելի քան 20 տոկոսով։

Վիկտորիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Դենիել Դրուրին ստիպված էր գնել 1994 թ. արտադրության Ford Econoline այն բանից հետո, երբ անցած աշնանը չկարողացավ բնակարան գտնել։

Նա իր ֆուրգոնը կանգնեցնում է հանրակացարանի մոտ (բակում չի թույլատրվում) ու կայանման համար վճարում է ամսական 75 դոլար։

Ռոբ Բալմերի վիճակն ավելի վատ է. նա մեկ տարուց ավելի գիշերել է վրանում, որպեսզի կարողանա սովորել Camosun College-ում ու նշում է, որ դա ապրելու բլորովին դյուրին տարբերակ չէ։

Բալմերի ամենաչսիրած հարցը «որտեղ եք ապրում»-ն է, քանի որ կոնկրետ հասցե չունենալով՝ հանդիպում է կասկածամիտ վերաբերմունքի։

Բալմերի ու Դրուրիի ճակատագիրն ունեն բազմաթիվ այլ ուսանողներ։

Վիկտորիայի համալսարանի The Martlet ուսանողական թերթի հոդվածագիր Ջալեն Կոդրինգտոնը CBC Radio-ին հայտնել է, որ լսել է մի քանի ուսանողական ճամբարների մասին։

«Եթե ուսանողը չի կարողանա իրեն թույլ տալ ապրել, որտեղ ցանկանում է, քանի դեռ սովորում է, դա նշանակում է, որ մենք իջել են ռեկորդային ցածր մակարդակի»,-ասել է նա։

Վիկտորիայի համալսարանի ներկայացուցիչ Դենիզ Հելմը նշել է, որ տեղյակ են, թե ինչ խնդիրների հետ են բախվում ուսանողները։

Կրթօջախի հանրակացարանն ունի 2100 տեղ, բայց դրանց մեծ մասը առաջին կուրսեցիների համար է նախատեսված։ Այժմ կառուցվում են 2 նոր մասնաշենք 621 ուսանողի համար։

Ի դեպ, տեղի օրենսդրությունն արգելում է գիշերել փողոցում կայանած տրանսպորտային միջոցներում։ Օրինախախտների մեքենաները քարշակելով հեռացնում են փողոցից։

Հանրակացարան չունեցող Camosun College-ի ներկայացուցիչը՝ Ռոդնի Պորտերը, նշել է, որ բնակարանային շուկան բարդացնոմ է բազմաթիվ ուսանողների կյանքը։

Ուսանողների աջակցման վարչությունն առցացն տվյալների բազա է վարում, որտեղ ուսանողները կապ են հաստատում տանտերերի հետ։

«Հանրակացարանի կառուցումը մեզ համար առաջնային նշանակություն ունի»,-ասել է նա՝ նշելով, որ ֆինանսավորում են փորձում գտնել այն կառուցելու համար։

«Ուսանողները պետք է ուսման վայրին մոտ մատչելի բնակարան ունենան, որպեսզի կենտրոնանան ուսման, այլ ոչ թե ֆինանսների վրա»,-ասել է քոլեջի ներկայացուցիչը։

Թրգմ.՝ Usanogh.am-ի