ԳլխավորԼուր

ՀՀ ՊՆ-ն վերջին կուրսերի ուսանողներին ու բարձրագույն կրթություն ունեցողներին հրավիրում է պրակտիկայի

ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վերջին կուրսերի ուսանողներին հրավիրում է կամավոր հիմունքներով եռամսյա ժամկետով պրակտիկա անցնել՝ իրենց մասնագիտական կրթությանը համապատասխան փորձառություն ձեռք բերելու նպատակով։

Պրակտիկայի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ցանկացողներն իրենց դիմումները և ինքնակենսագրականները կարող են ուղարկել modpress@mil.am էլեկտրոնային հասցեով:

Մանրամասների համար զանգահարել 010-29-46-39 կամ 010-29-44-28 հեռախոսահամարներով: