ԳլխավորԼուր

Թշնամին կրակ է բացել Երասխ գյուղի ու մոտակա դիրքերի ուղղությամբ. տեսանյութ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։ Տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ գրել է, որ ադրբեջանցիները դիտավորյալ կրակոցներով ժամը 13:15-ի սահմաններում հրդեհել են Երասխ համայնքի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի:

Ավելին, կրակը տարածվել է և հրդեհվել է քաղաքացու անասնագոմի տանիքը: Միայն հրշեջների ժամանակին միջամտելու արդյունքում է կրակը հաջողվել մարել, որ քաղաքացու տանիքի մյուս մասը չայրվի:

Comment here