ԳլխավորԼուր

Թշնամին ականանետից կրակել է Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ

Մարտի 9-ին` ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։

Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմից տուժածներ չկան։