ԳլխավորԼուր

14-ամյա պատանին կրակոցներ է արձակել Բելգրադի դպրոցում. կան զոհեր ու վիրավորներ

14-ամյա պատանին կրակոցներ է արձակել Բելգրադի դպրոցում

Բելգրադի դպրոցներից մեկում 7-րդ դասարանցին կրակ է բացել, հայտնում է Politica պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությանը ։

Առավոտյան ժամը 8:40 — ի սահմաններում դպրոց գալով ՝ 14-ամյա պատանին կրակ է բացել, ամենայն հավանականությամբ՝ հոր ատրճանակից։ Նախնական տվյալներով ՝ սպանվել է 6 (այլ տվյալներով՝ 8) մարդ, այդ թվում՝ դպրոցի անվտանգության աշխատակիցը, կան վիրավորներ։

Կրակողը, որը ըստ պարբերականի, թմրանյութի ազդեցության տակ է եղել, բռնվել է։