ԳլխավորԼուրՀայաստանս

Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի շախմատային մրցաշարի հաղթող

Հայկ Մարտիրոսյան

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» անվանում կրող միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 18 երկրների 107 շախմատիստներ, տեղեկացնում ենՀայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Մարտիրոսյանը 8 միավորով գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Սարգսյանը 7,5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Երրորդ հորիզոնականում 7 միավորով Ստուրթ Ռավենն է (ԱՄՆ)։

Մեր շախմատիստների բարելավեցին նաև իրենց անհատական վարկանիշները. Մարտիրոսյանը՝ 10 կետով, Սարգսյանը՝ 6։

Comment here