ԳլխավորԼուր

Վաղարշակ Քեյանն ու Տիգրան Հովսեփյանը հաղթել են բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտ

Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնության եզրափակիչներում Հայաստանի 9 ներկայացուցիչներից ռինգ դուրս եկան  48 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանն ու 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։։ Հաղթելով համապատասխանաբար իտալացի ու լեհ մրցակիցներին՝ նրան հռչակվեցին չեպիոններ։

Եզրափակիչներում հանդես կգան նաև 52 կգ քաշային Արեն Խառատյանը, 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը,  75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։