Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենայում» հյուրընկալվեց Վրաստանի թիմին եւ պարտություն կրեց 1:6 հաշվով։
ՀՀ հավաքականից միակ գոլը խփեց Էդգար Սևիկյանը։
Հիշեցնենք՝ Երևանում մարտի 20-ին անցկացված առաջին հանդիպմանը մեր հավաքականը կրկին պարտվել էր՝ 0։3 հաշվով։