ԳլխավորԼուր

Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար

Հասմիկ Ավագյան

Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Նա համակարգելու է սպորտի ոլորտը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հասմիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ: Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում որպես դասախոս, եղել է հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչը, ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտորը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտը 2020 թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2024-ի վերջը համակարգում էր Կարեն Գիլոյանը։