Աշխատանքից ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը։
Համապատասխան որոշումները հրապարակված են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։
Արթուր Մարտիրոսյանը նշանակվել էր 2020 թվականի փետրվարի 12-ին, համակարգում էր երիտասարդական քաղաքականության, միջազգային համագործակցության և սփյուռքի ոլորտները։
Արաքսիա Սվաջյանը նշանակվել էր 2023 թվականի հունվարի 3-ին, համակարգում էր հանրակրթության, նախադպրոցական կրթության վաղ մանկության զարգացման ծրագրերի և ներառական կրթության ոլորտները։
Աշխատանքից ազատվել է նաև ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


