ԳլխավորԼուր

ՀՀ ԿԳՄՍ  նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Դանիել Դանիելյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 24-ին Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

Դանիելյանը նշանակվել է ԿԳՄՍՆ նախկին տեղակալ Արա Խզմալյանի փոխարեն:

Հուլիսի 18-ին Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրեն և ազատվել փոխնախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 4-ից:

Տեղեկանք

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, խմբավար է:

Մասնագիտական գործունեությունը սկսել է Երևանում 1995 թ.՝ որպես խմբավար Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում: 2000-2019 թթ. հանդիսացել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի օպերետայի թատրոն մեներգիչ:

Տարբեր տարիների ղեկավարել է Ռոնի դեպարտամենտի երգչախմբերը: Նախաձեռնել և համակարգել է բազմաթիվ մշակութային ծրագրեր, հանդիսանում է «Մասնագիտացված գեղարվեստական կրթություն» ծրագրի հեղինակ:

Աշխատել է Լիոնի մետրոպոլիա Վոլքս-ան-Վելին 69 արվեստների դպրոցում: Մանկավարժական գործունեություն է ծավալել նաև Գիվորս 69 կոնսերվատորիայում:

2020 թվականից Դեսինես-Շարպիե Լիոնի մետրոպոլիայում աշխատել է որպես քաղաքապետի տեղակալ. համակագրել է հանրության հետ կապերի, երիտասարդական, սոցիալական և մանկական ժամանցի կենտրոնների հետ աշխատանքները:

Եղել է Լիոնի մետրոպոլիայի և Ռոնի դեպարտամենտի տարածքային առաքելության նախագահ, քաղաքապետերի տարածքային համաժողովի Ռոն դեպարտամենտի տարածքային զբաղվածության հանձնաժողովի նախագահ:

2014-2020 թթ. ղեկավարել է Գիվորս Լիոն մետրոպոլիայի Հանրային ժողովրդական համալսարանը:

2016-2020 թթ. հանդիսացել է Դեսինե-Շարպիե քաղաքի Dolto-Montaberlet սոցիալական կենտրոնների փոխնախագահ:

2014 թվականից Լիոնի Գիվորս, Ջոնս, Գենաս Դեսինես-Շարպիե քաղաքների տնօրենների խորհրդի և գրասենյակի կառավարիչն է: