ԳլխավորԼուր

Բուհերին և ուսանողներին աջակցելու համար մի շարք քայլեր ենք դիտարկում․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

Նախատեսվո՞ւմ են, արդյոք, ֆինանսական փոխհատուցումներ կատարել բուհերին, քանի որ արտակարգ դրության պայմաններում բուհերը ֆինանսական դժվարությունների առջեւ են կանգնում, եւ շրջանառվում են լուրեր, որ ապրիլ-մայիսին որոշ բուհերում դասախոսներն աշխատավարձերի հետ կապված խնդիրներ կունենան։

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Շաքե Իսայանի հնչեցրած հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ իսկապես շատ բուհերում քանի որ առաջին կիսամյակի ուսման վարձերը վճարվել են 20-25, մինչեւ 40 տոկոսի չափով, որոշակի դժվարություններ կարող են առաջանալ, ու այդ համատեքստում կառավարությունը բուհերին և ուսանողներին աջակցելու համար մի շարք քայլեր է դիտարկում։

Նա տեղեկացրեց նաեւ, որ այդ եւ կրթության ոլորտի այլ հարցեր են այսօր քննարկվել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

 

Comment here