ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Բուհական ուսանողական 2019/20 ուսումնական տարին Հայաստանում՝ թվերով

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  2019/2020 ուսումնական տարում հանրապետության 56 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 13 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով:

Այդ հաստատություններ ընդունվել է 14 631 (կանայք` 8 109), սովորել` 64 547 (կանայք` 34 368), ավարտել (2019-ին)՝ 15 846 (կանայք` 9 540) մարդ:

43 835 ուսանող կրթություն է ստացել առկա, 20 712-ը՝ հեռակա եղանակով։

Պետական բուհերի 55 244 ուսանողներից 9 438-ը սովորել է անվճար, 45 806-ի համար ուսումը վճարովի է եղել։

Ուսանողներից 30-ը 16 եւ ավելի ցածր տարիքային խմբից են, 3 415-ը՝ 25 եւ բարձր։

2019/2020 ուսումնական տարում հանրապետության 33 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություն (ԲՈՒՀ) ու 9 մասնաճյուղ և 4 գիտական կազմակերպություն բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրերով: Այդ կազմակերպություններ ընդունվել է 5 640 (կանայք` 3 778), սովորել` 10 395 (կանայք` 7 118), ավարտել` 5 141 (կանայք` 3 694) մարդ:

Այսպիսով՝ բակալավրիատում (64547) ու մագիստրատուրայում (10395) սովորող ուսանողների ընդհանուր թիվը 2019-20 ուսումնական տարում կազմել է 74942 (2018/19-ին՝ 80477)։

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը եղել է 10 487 (կանայք՝  5 743), որից հիմնական հաստիքային՝ 6 747, համատեղությամբ՝ 1 991, ժամավճարով՝ 1 749 մարդ։

Comment here