ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ-ի Դիզայնի ֆակուլտետի ուսանողներն ավարտել են պրակտիկաները. լավագույնները ստացել են աշխատանքի առաջարկ

ՃՇՀԱՀ-ի Դիզայնի ֆակուլտետի ուսանողները

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի ֆակուլտետը 2022-2023 ուստարվա համար ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների շրջանակներում կազմակերպել է մասնագիտական այցելությունների շարք ՀՀ խոշոր արտադրական ձեռնարկություններ և ընկերություններ, նախագծային բյուրոներ, հրատարակչություններ և մասնագիտական նեղ ուղղվածություններ ունեցող կենտրոններ:

Ուսանողները այցելություններ են ունեցել «Տիգրան Մեծ» և «Զանգակ» հրատարակչություններ, «Արփիսոլար» ՍՊԸ, «Ասեդլ» մետալոպլաստի, «Գապեքս» ապակու, «Մո դանտե» կահույքի, «Դանզ» ակնոցի արտադրամասեր, «Քաթ մեյքեր», «Քոնթրոլ փրինթ», «Գատ Քաթինգ», «Թոր Մաքս», «Սոլիդ Մակերես», «Եվրոստան-Ույուտ», «Ռոյալ Սթոուն», «Զեվս ստուդիա», «Կուլտհոմ», «Արքիթեքթ», «Լազեր Քաթ Քոմփանի», «ԼաԹոփ Քո Գրուպ», «ՏՖ Արքիտեկտս» ընկերություններ, «Յուպրո» նախագծային կենտրոն, «Գասպարյան-Արտ ստուդիա» մշակութային հասարակական կազմակերպություն, «Վի Էյջ» բազալտե կոմպոզիտային ամրանների ընկերություն, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Սերգեյ Փարաջանովի թանգարան և Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան:

Այցելությունների ժամանակ ուսանողները գործնականում ծանոթացել են տարբեր ընկերությունների աշխատանքային կառուցվածքին, արտադրական պրոցեսներին, նյութերի կիրառման տեխնոլոգիական և կոնստրուկտիվ հնարավորություններին, ինչպես նաև սպառիչ պատասխաններ են ստացել իրենց հետաքրքրող նախագծային խնդիրների պարզաբանման ուղղությամբ: Պրակտիկայի ընթացքում լավագույն ուսանողները ստացել են աշխատանքի առաջարկ:

Ընկերությունները իրենց պատրաստակամություն են հայտնել Դիզայնի ֆակուլտետի հետ հետագա համագործակցությունը շարունակելու համար: