ԳլխավորԼուր

Հնդիկ ուսանողները Հայաստանում մնացել են առանց կրթության ու դիպլոմի. Factor TV-ի տեսանյութը

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի շուրջ կոռուպցիոն սկանդալից ու համալսարանի լիցենզիան դադարեցնելուց հետո շուրջ 120 հնդիկ ուսանողներ կանգնել են խնդրի առաջ․ ուսանողներին առաջարկվում է կրթությունը շարունակել այլ բուհերում, բայց անհրաժեշտ փաստաթղթերը համալսարանից չեն կարողանում ստանալ, հայտնում է Factor TV-ն։

«Առավոտյան ժամը 5-ից մինչև ուշ գիշեր հավաքվում ենք այստեղ, սպասում, բայց պատասխան չենք ստանում։ 20 օր է՝ նույնն է։ Անվտանգության աշխատակիցը թույլ չի տալիս ներս մտնել, ոչ ոք չի կարողանում ներս մտնել, բոլորս դրսում սպասում ենք»,- կայքի հետ զրույցում նշում է ուսանողներից մեկը։

Ուտկաշ Արյան 6-րդ կուրսի ուսանող է, ընդհանուր վիրաբուժություն է սովորում․ այս տարի պետք է ավարտեր համալսարանն ու հայրենիք վերադառնար։ «Իմ ծնողները Հնդկաստանում ինձ են սպասում, մտածում են՝ այս տարի իրենց որդին կավարտի ու դիպլոմը ձեռքին տուն կգա։ Ես զանգեմ, ի՞նչ ասեմ նրանց, համալսարանը փակվե՞լ է»,- ասում է Ուտկաշ Արյան։

Մանրամասները՝ տեսանյութում։