ԳլխավորԽճանկար

Անքորիջի համալսարանի ուսանողները տուգանքները մուծել են ընկույզի մածուկով եւ ջեմով

Ալյասկայում գտնվող Անքորիջի համալսարանի վարչակազմը թույլատրել է ուսանողներին՝ մեքենաների կայանման կանոնները խախտելու համար տուգանքները վճարել ընկույզի մածուկով եւ ջեմով, տեղեկացնում է համալսարանի կայքը։

Peanut Butter & Jelly Drive անվանումով ամենամյա այս ակցիան բարեգործական է՝ հավաքված ամբողջ սննդամթերքը փոխանցվում է կարիքավոր ուսանողներին։

Ակցիայի նպատակն է համալսարանի ուսանողներին հնարավորություն տալ՝ կայանման տուգանքները մուծել սննդամթերքով (ոչ ժամկետանց եւ գործարանային արտադրության), որը օգտակար կլինի տեղի համայնքի համար՝ լուծելով հանրակացարանում սննդամթերքի պակասի խնդիրը, նշված է հայտարարության մեջ։

Ակցիան գործել է նոյեմբերի 4-8-ը։

 

 

Comment here