Փետրվարի 13-ից Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները սկսել են իրենց մեկշաբաթյա փորձուսուցումը Հայաստանի Հանրապետության լրատվամիջոցներում, տեղեկացնում են ԱրՊՀ-ից:
Փորձուսուցման շրջանակում ուսանողները այցելել են Հայաստանի Հանրային ռադիո, «Առավոտ» օրաթերթի խմբագրություն, ծանոթացել աշխատանքներին, վարպետության դասեր լսել:
Առաջիկա օրերին փորձուսուցումը կշարունակվի Հանրային հեռուստաընկերությունում, «Հետք» մեդիա գործարանում:
Փորձուսուցումը կտևի մինչև փետրվարի 18-ը։