ԳլխավորԼուր

Հայաստանի բուհերում 25 և բարձր տարիքի 5 624 ուսանող կա, մեծ մասը` Երևանում և Շիրակում

Տարեց ուսանող

Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-23 ուսումնական տարվա տվյալներով` ունենք 25 և բարձր տարիքի 5 624 ուսանող, նրանցից 2 430-ը կանայք են: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակումից (սա ամենաթարմ տվյալն է, իսկ ավելի բարձր տարիքային տարանջատումներով պաշտոնական վիճակագրություն հասանելի չէ):

25 և բարձր տարիքի ուսանողների մեծ մասը` 4 289 հոգի, կենտրոնացած են Երևանում, նրանցից 1 869-ը կանայք են: Տարիքային այդ խմբի ուսանողների ընդգրկվածությամբ երկրորդը Սյունիքն է`398 հոգի, նրանցից 149-ը` կանայք, երրորդը`Շիրակը, որտեղ 25 և բարձր տարիքի  ուսանողները 364 հոգի են, 194-ը` կանայք: Լոռիում տարիքային այդ խմբի ուսանողների թիվը 205 է, 86-ը`կանայք, Գեղարքունիքում` 185 հոգի, 66-ը` կանայք, Տավուշում` 96 հոգի, 26-ը` կանայք, Կոտայքում` 85 հոգի, 40-ը` կանայք: Արմավիրում 25 և բարձր տարիքի 2 ուսանող կա, նրանց թվում կանայք չկան: Ինչ վերաբերում է Վայոց Ձորին, այնտեղ տարիքային այս խմբին պատկանող ուսանողներ առհասարակ չկան:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Գիտության քաղաքականության վարչության պետ Կարեն Ղարիբյանը Usanogh.am-ին տեղեկացրել է, որ Հայաստանում բուհեր ընդունելության, ինչպես նաև ուսումնառության համար տարիքային սահմանափակումներ առկա չեն. այդ գործընթացներն իրականացվում են սահմանված ընդհանուր կարգերին ու պահանջներին համապատասխան:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ