ԳլխավորԼուր

3 ուսանող Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ կստանան ԿԲ-ից

ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները:

Մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանքներ էին ներկայացրել Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 8 ուսանող:

Ուսանողների աշխատանքները գնահատելով` ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ է սահմանել 3 ուսանողի՝ Հայկ Քալանթարյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Դավիթ Մինասյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան),  Անդրանիկ Մարգարյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), համար:

Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթն անցկացվում է 2003 թ-ից: Այս ընթացքում կրթաթոշակ է ստացել 104 ուսանող:

 

 

Comment here