ԳլխավորԼուր

Նիգերայիում զինյալներն առեւանգել են հարյուրավոր ուսանողների եւ դասախոսների

Նիգերիայի արեւմուտքում գտնվող Կագարա քաղաքում մի խումբ զինված մարդիկ հարձակվել են պետական քոլեջի վրա եւ առեւանգել հարյուրավոր ուսանողների եւ դասախոսների, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին։

Մի քանի ուսանողների եւ մեկ դասախոսի հաջողվել Է փախչել:

Նիգերիական Vanguard թերթն իր հերթին հայտնել է, որ հարձակման հետեւանքով մեկ ուսանող սպանվել Է, մի քանիսը՝ վիրավորել:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ուսանողական համազգեստներով զինյալները ներխուժել են հանրակացարան գիշերվա ժամը 2-ին։

Comment here