ԳլխավորԼուր

2022 թ. աշխարհի լավագույն ուսանողական քաղաքները

QS Topuniversities-ը ներկայացրել է 2022 թ. աշխարհի լավագույն ուսանողական քաղաքները։

Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մատչելիությունը, գրավչությունը և ուսանողների կարծիքները:

Այս տարվա վարկանիշային ցանկը կրկին գլխավորում է Լոնդոնը։

Եվ այսպես՝ 2022 թ. աշխարհի լավագույն ուսանողական քաղաքների առաջին տասնյակում են Լոնդոնը (Մեծ Բրիտանիա, 100 միավոր), Մյունխենը (Գերմանիա, 97.4), Սեուլը (Հարավային Կորեա, 96.1), Տոկիոն (Ճապոնիան, 96.1), Բեռլինը (Գերմանիա, 95.9), Մելբուռնը (Ավստրալիա, 95.5), Ցյուրիխը (Շվեյցարիա, 94.9), Սիդնեյը (Ավստրալիա, 94.3), Բոստոնը (ԱՄՆ, 92.1), Մոնրեալը (Կանադա, 92.1)։

Երևանը 120 քաղաքների ցանկում չկա։ Հայաստանին սահմանակից երկրներից ցանկում կան միայն Թուրքիայի 2 քաղաքներ՝ Ստամբուլն ու Անկարան։ Փարիզը 11-րդ տեղում է, Մոսկվան՝ 25-րդ։

2022 թ. աշխարհի լավագույն ուսանողական քաղաքների ամբողջական ցանկը՝ այստեղ։