ԳլխավորԼուր

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«Այս պահին Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դները բաց են, և մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, այսօր կեսօրին մոտ անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցներ խաթարել էին Երևանի մետրոպոլիտելի աշխատանքը։ Մետրոյի ղեկավարությունը ստիպված էր եղել փակել բոլոր կայարանների մուտքերը և դուրս բերել քաղաքացիներին։